«BOOMԵՐԱՆԳ»` պրեմիերա Պարոնյանի անվան թատրոնի բեմում
Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 25-ին և 26-ին կկայանա ներկայացման պրեմիերա: «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը կներկայացվի հանրությանը: Պատմությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։ Փախուստի մեջ գտնվող օլիգարխի, դավաճան սիրուհու, թմրամոլ որդու, խարդախ հաշվապահի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին։ Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»: Ներկայացման բեմադրությունը կատարել է Սեդրակ Գոջամանյանը: Դերերում հանդես են գալիս Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը, Միլենա Ավանեսյանը: Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը: Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, գրաֆիկական դիզայնը՝ Արվին Քոչարյանի: «Քաղաքական ուղղվածությամբ կատակերգության գաղափարն առաջացել է հետհեղափոխական շրջանում. 2018 թվականի հունիս-հուլիս ամսից ես և սցենարիստ Արմեն Վարդանյանը որոշեցինք, որ կարելի է ներկայացում պատրաստել հեղափոխության ու դրանից հետո առաջացած հասարակական դասակարգի մասին, ներկայացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր հասարակության մեջ»,-ասում է ներկայացման բեմադրիչ Սեդրակ Գոջամանյանը: Ռեժիսորի կարծիքով՝ արվեստագետը որպես երրորդ աչք այս ներկայացմամբ նայում է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հեղափոխության օրերին և հեղափոխությունից հետո: |
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
124Երեկ, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
15621.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
13621.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
15420.04.2024, 23:24