Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Դավիթ Տոնոյանը՝ զորամասերում սննդի որակի բարելավման մասին

718
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 12:20
Դավիթ Տոնոյանը՝ զորամասերում սննդի որակի բարելավման մասին

Աշխատանքներ են տարվում բանակում սննդի մատակարաման մասով, մասնավորապես՝ բարելավվում է սննդի որակը: Սննդի մատակարարումն իրականացնելու են մասնավոր ընկերությունները:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, օրերս ընթացիկ աշխատանքներին անձամբ հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ աշխատանքները 3 տարվա ընթացքում պետք է հասնեն ցանկալի արդյունքին. «Մեր նպատակը շատ ավելի արագ ավարտելն է, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով իրականացվի և ապահովվի սննդի կազմակերպումը»:

Նախարարը նշեց, որ այս պահին 4 զորամասերում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, որոնցից մեկն ընդգրկված է մարտական հերթապահության մեջ:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հայտարարված մրցույթի արդյունքում հաղթած 6 կազմակերպություններից մեկը Տոնյանի մտերիմին է պատկանում, նախարարն ասաց. «Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարն իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետև ես ուրիշ վստահելի տարբերակ չունեի, եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաև ես, որտե՞ղ խնդիր կա»: