Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այս փողոցն ուղիղ քաղաքապետարանի դիմաց է». Լ. Հարոյան

363
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 21:05
«Այս փողոցն ուղիղ քաղաքապետարանի դիմաց է». Լ. Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկավ էդ օրը...
Ամեն անգամ, երբ քաղաքի տարբեր հատվածներից աղբի կուտակումների նկարներ էի տեսնում, մտածում էի, ոնց ա՞, որ մեզ մոտ գալիս տանում են:
Նայեք էս խայտառակությանը, Արգիշտի փողոցն է, նկարի մեջ աղբասարը չի տեղավորվել, աջ և ձախ կողմերից աղբը ձգվում է դեպի անսահմանություն: Այս փողոցն ուղիղ քաղաքապետարանի դիմաց է:
Հակոբ Կարապետյան, դուք հասկանում ե՞ք, որ սա արդեն չի տեղավորվում ոչ մի ադեկվատության մեջ, հասկանում ե՞ք, որ 43 աստիճան շոգի պայմաններում նման կերպ քաղաք պահելով, երբ խոսում եք, գրում եք ինչ-որ գործերի մասին, դա մեղմ ասած ծիծաղելի է:
Լավ, երբևէ կլուծվի՞ էս պատուհասը»: