Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«70% ռեյտինգ ունեցող տղեն մի քանի ամսվա ընթացքում իջավ 50%-ից էլ ցածր». Արման Աբովյան

261
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 11:45
«70% ռեյտինգ ունեցող տղեն մի քանի ամսվա ընթացքում իջավ 50%-ից էլ ցածր». Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում հաշվեցին ձայների համարյա հիսուն տոկոսը։
Իշխանությանը չի հաջողվում ստանալ քվեների 50+ «փաթեթը» և դա նշանակում է, որ շուտով ականատես կլինենք կոալիցիոն կառավարության ձևավորմանը։
Կարծում եմ, որ Զելենսկին կկազմի կոալիցիա Տիմոշենկոյի և Վակարչուկի հետ։
Շատ, շատ, շատ հետաքրքիր զարգացումներ են։
Ձայները բաշխվել են այսպես՝
Զելենսկի-42-44 տոկոս
Մեդվեդչուկ (ռուսամետ) -12-13 տոկոս
Պորոշենկո-8-9 տոկոս
Տիմոշենկո-8 տոկոս
Վակարչուկ - 6-7 տոկոս
Հինգ տոկոսանոց անցողիկ շեմը անցել են առայժմ այսքանը։
ՀԳ
Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Զելենսկին ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 70 տոկոսից ավելի։