Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների պատճառով

788
Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ., 09:35
Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների պատճառով

Կրասնոդարում տեղատարափ անձրևների հետևանքով 29 փողոց և բնակելի հատվածներ անցել են ջրի տակ: Գրում է «Известия»-ն:

Անձրևները տարածաշրջանում սկսվել են կիրակի առավոտից: Ջրի տակ են անցել առևտրի կենտրոնների ավտոկայանատեղիները, շուկան, դժվարացել է տրամվայների աշխատանքը:

Իրավիճակը վերահսկվում է ՌԴ ԱԻՆ-ի կողմից: Տարածաշրջանում այժմ արտակարգ նախազգուշացում է հայտարարված: