Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ոստիկանությունը պարզաբանում է

372
Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ., 12:40
Ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է. «Վերջերս <<Դինգո թիմ>> կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ օրեր առաջ, Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ <<Դինգո թիմ>> կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում է վերցվել։ Բաժնի ծառայողները, ակտիվ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ այդ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։