Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ոստիկանության պարզաբանումը՝ փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

701
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 22:25
Ոստիկանության պարզաբանումը՝ փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ.

«Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով:
Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը:
Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով, իրոք, կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը:
Հ.Գ. Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին և տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման:
Կից՝ լուսանկարներ