Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ունենք բավականին լուրջ և ի նպաստ փոփոխություններ». Գևորգ Դավթյան

459
Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ., 01:05
«Ունենք բավականին լուրջ և ի նպաստ փոփոխություններ». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի անհնար է անտարբեր լինել նրան, որ մինչև այս նոր իրավիճակները մրցակցություն չկար, կամ կողմ էին, կամ՝ դեմ, և միայն ի շահ իշխանության ներկայացուցիչների կամարտահայտության, իսկ հիմա կա այդ մրցունակությունը. կարծիքների բախում, ազատ խոսք, իշխանության ներսում ազատ գործունեություն և այլն։ Դա վկայում է նրա մասին, որ ներկա իշխանության ներկայացուցիչների կողմից ցանկացած բնագավառում առկա չէ այն միջամտությունը, որը առկա էր նախկինում, այնպես ինչպես նախկինում օրինակ Սահմանադրական դատարանն առանց երկրի ղեկավարի դրական վերաբերմունքի սովորական գործի համար չէր դիմի Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ, ԲԴԽ անդաների միջև տարակարծություն չէր լինի, բախումների ժամանակ ավելի շատ ոստիկաններ չէին վիրավորվի և այլն։ Ասածս այն է, որ եթե համեմատում ենք նախկինը, ապա միանշանակ է, որ ունենք բավականին լուրջ և ի նպաստ փոփոխություններ, սակայն դա բնավ չի նշանակում, որ ներկայումս ամեն ինչ իր տեղում է, ինչի համար թիվ մեկ պատասխանատուն պետք է լինենք մենք ինքներս, քանզի մենք պետք է բարձրաձայնենք և պահանջատեր լինենք ցանկացած ապօրինության։ Եվ եթե ներկայիս իշխանության հասցեին հնչեցված բացասական վերաբերմունքը գալիս է նախկին ռեժիմի ժամանակահատվածում «ինչպես ձուկը իրեն ջրում» զգացողներից, ապա միանշանակ է, որ այն վստահելի չէ»։