Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վրաստանում վթարից և ողնաշարի վիրահատությունից հետո 17-ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել

333
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 18:00
Վրաստանում վթարից և ողնաշարի վիրահատությունից հետո 17-ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն է: Նա դարձավ 17 տարեկան: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն է: Նա դարձավ 17 տարեկան:

Իրեն բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան:

Իսկ ամենամեծ նվերն այն է, որ ծանր ողնաշարի վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկն առաջին անգամ ոտքի կանգնեց:

«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ...», - բժիշկների հետ զրույցում անկեղծացավ գեղեցկուհի Լիլիան:

Արդի բժշկությունն ու հազարավոր մարդկանց աղոտքներն այս անգամ էլ հաղթեցին:

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»: