Միխայիլ Սաակաշվիլին դուրս եկավ մրցապայքարից
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին որոշել է, որ իր ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը չի մասնակցելու Գերագույն ռադայի ընտրություններին: Իր կողմնակիցներին նա սոցցանցի միջոցով կոչ է արել աջակցել Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը: «Կարծում եմ, որ նախագահ Զելենսկուն պետք է հնարավորություն տալ ձևավորել մեծամասնություն՝ առանց հին քաղաքական գործիչներին զիջումներ անելու»,- գրել է նա: Սաակաշվիլին նշել է, թե ինքը չի ցանկանում, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունն իրենց մի քանի՝ ո՛չ անցողիկ տոկոսների պատճառով չկարողանա անկախ կերպով կառավարություն ձևավորել: Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 21-ին: «Սոցիալական մոնիտորինգ» կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն 4 կուսակցություն. «Ժողովրդի ծառա»՝ 42,5%, «Ընդդիմադիր պլատֆորմ»՝ 15,1%, «Եվրոպական համերաշխություն»՝ 8,1% և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 7,6%: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00