Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պուտինին հայհոյած լրագրողը կվերադառնա հեռուստաեթեր

833
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 15:00
Պուտինին հայհոյած լրագրողը կվերադառնա հեռուստաեթեր

ՌԴ նախագահ Վ. Պուտինի հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալու համար 2 ամսով եթերում լինելուց զրկված վրացի լրագրող Գեորգի Գաբունիան բռնագանձման ժամկետը լրանալուց հետո կրկին կհայտնվի էկրաններին:

Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Պաատա Սալիան: Նրա վկայությամբ՝ «Ռուստավի-2»-ի նոր սեփականատեր Քիբար Խալվաշին չի միջանտելու հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը:

Գլխավոր տնօրենը խոստացել է նոր սեփականատիրոջ հետ քննարկել Հանրային խորհուրդ ստեղծելու հարցը: Խորհուրդը պետք է զբաղվի կադրային հարցերով:

Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին հաղորդվել էր, որ Գաբունիային փոխարինել է այլ լրագրող: Գաբունիայի անպարկեշտ արտահայտությունները հարուցել էին թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի վրդովմունքը: Լրագրողի հայրական տանը նվաստացուցիչ ցուցանակ էին փակցրել: Չնայած դրան, լրատվամիջոցի ղեկավարությունը հրաժարվել էր լրագրողին աշխատանքից ազատել՝ նրան երկու ամսով հեռացնելով եթերից: