Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա առաջին մեղավորը Նիկոլն է». Գ. Միսկարյան

370
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 15:15
«Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա առաջին մեղավորը Նիկոլն է». Գ. Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ զավթել էր Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս է եկել փողոց, մերժել է այն խաղի կանոնները, որը ՀՀԿ-ի կողմից տարիներ շարունակ թելադրվել է իրեն։ Մերժել է թե զավթված գործադիրին, թե զավթված օրենսդիրին և թե զավթված դատականին։

Էսօր որ Հրայր Թովմասյանը մեծ-մեծ փրթում է, դրա մեղավորը առաջինը Նիկոլն է, որովհետև հռչակված էր, որ դատական իշխանությունը պիտի հավասարապես ազատագրվեր գործադիրի և օրենսդիրի հետ միասին, բայց Նիկոլը որոշեց համակարգի հետ մտնել բանակցությունների մեջ, և տեղ թողնել, որպեսզի դատարանը «ինքնամաքրվի» ինչը էն գլխից դատապարտված էր տապալման։

Հիմա, որ Հրայրը բարոյախրատաբանական ճառեր է կարդում մեր ու Նիկոլի գլխին, փոխանակ ուղղիչ աշխատանքային գաղութում թութուն փաթաթեր, դա իր մեղավորությունը չի։ Բայց Նիկոլը աստված չի, որ ում ուզի՝ ինդուլգենցիա բաժանի ու պիտի պատասխան տան բոլոր նրանք ովքեր Սահմանադրություն ու օրենքներ եմ կեղծել, որպեսզի դե յուրե (թղթերով) ամրապնդեն դե ֆակտոր զավթած իշխանությունը։

Ազգային ժողովը պարտավոր էր և պարտավոր է քաղաքական գնահատական տալ ՀՀ իշխանությունը զավթած ուժերի գործողություններին։ Թե չէ հներն ու նորերը իրար ձեռք են առնում, արանքում էլի ժողովուրդն է տուժելու»: