«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». Հայկ Ալումյան
![]() «Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից իրենց ներկայացրած միջնորդությունը չքննելու փաստին: Ըստ փաստաբանի՝ դեռևս հունիսի 27-ին Ռ. Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Դրա իրավունքն ունի կալանավորված յուրաքանչյուր ոք, և դատարանը պետք է գրավ կիրառի, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ: Միջնորդությունը դեռ չի քննվել, այն դեպքում, երբ «Քրեադատավարական օրենսգրքի» 102 հոդվածն ասում է, որ միջնորդություններն ու պահանջները պետք է քննվեն դրանք ներկայացվելուց հետո անմիջապես: «Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան»,- ասաց փաստաբանը: Անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը, նշեց, որ այն օրենքի խախտմամբ է կատարվել: «Բոլոր իրավաբանները գիտեն, որ եթե անձի մոտ կատարում են խուզարկություններ, որի նպատակը հանցագործություններ, առարկաներ, փաստաթղթեր հայտնաբերելն է, այդ անձը փաստացի հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով դատավորը համարվում է հանցագործության մեջ մեղադրվող անձ: Իսկ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածում ասված է, որ դատավորի հանդեպ քրեական հետապնդում կարող է իրականացնել միայն ԲԴԽ-ի գրավոր համաձայնությունն ունենալու դեպքում: Մինչդեռ ՀՀ դատախազությունն այդ համաձայնությունը չի ունեցել: Ես սա ասում եմ դատախազության կողմից տրված հաղորդագրությունից, որտեղ ասվում է՝ մենք իրազեկեցինք ԲԴԽ-ին, այնինչ դատախազությունը պարտավոր էր ստանալ ԲԴԽ-ի համաձայնությունը»,- հայտարարեց Հայկ Ալումյանը: Հայկ Ալումյանը պնդեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ իրենք դատավորին են տրամադրել Ռ. Քոչարյանի գործի կրկնօրինակները: «Այսքանից հետո մեզ ինչ-որ մեկը պետք է ասի, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի Ռ. Քոչարյանի գործի հե՞տ»: Նա կրկին պնդեց, որ բոլոր դատավորներին գրեթե բաց տեքստով ասվում է ՝ «չհամարձակվեք պարոն Քոչարյանի գործով կայացնել որևէ որոշում պարոն Քոչարյանի օգտին, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում»: |
«Հերթական «հույժ կարևոր» նորությունը Հ1-ի լուրերով». Տիգրան Գրիգորյան
4702:05«Բարձիթողի իրավիճակ՝ նախարարություններում». Բաբկեն Հարությունյան
5301:05Հանրայինում հարցազրույցից հետո 3 երիտասարդ արտաքսվել են ՀՅԴ-ից (տեսանյութ)
6500:30«Մեր պաշտոնյաների էջերի փոստերն եմ նայում ու ապշում». Մարիամ Ծատրյան
7200:25«Սրա մասին քչերը գիտեն, առաջին անգամն է, որ հանրայնորեն ասում եմ». Արա Վարդանյան (տեսանյութ)
11200:05«Դրա համար պետք չի բերել շեյխի ներկայացուցչի ներկայացուցչին». Վ. Հովակիմյան (տեսանյութ)
73Երեկ, 23:50