Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման կարգը

308
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 11:25
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման կարգը

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով:

Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում.

* աշխատողներին հովանալու և հանգստանալու հնարավորություն տրամադրել,
* ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ՝ գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
* բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն՝ խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
* բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն՝ աշխատանքի, հատկապես առավել ծանր և լարված, կատարումը նախատեսելով օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում՝ օրվա շոգ ժամերին:
Առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին և աշխատողներին կիրառել վերը նշված խորհուրդները: