Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Երկիրը կոլապսի հասցրած ու ժողովրդի կողմից մերժված քաղաքական խմբակի ներկայացուցիչը վերջապես խոսեց». Ռ. Շուխյան

1058
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 14:30
«Երկիրը կոլապսի հասցրած ու ժողովրդի կողմից մերժված քաղաքական խմբակի ներկայացուցիչը վերջապես խոսեց». Ռ. Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Կարկառուն ՀՀԿ-ական՝ երկիրը կոլապսի հասցրած ու ժողովրդի կողմից միանշանակ մերժված քաղաքական խմբակի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը վերջապես խոսեց։ Նա խոսում է դատական համակարգին քաղաքական միջամտության անթույլատրելիության մասին, այն դեպքում, երբ ինքը, որպես դատավոր, նշանակվել է շատ կոնկրետ քաղաքական ուժի քվեարկությամբ, շատ կոնկրետ քաղաքական պատկանելության պարագայում: Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվելը այլ բան չէ, քան բացարձակ քաղաքական որոշում, ակնառու քաղաքական անհրաժեշտությամբ: Այդ պարագայում խոսել անկախ արդարադատության, դատական անկախ համակարգի և դրան միջամտելու անթույլատրելիության մասին, նույնն է, որ գրպանահատները տրանսպորտի մեջ խցկված ուղևորների գրպանը մաքրելուց հետո սկսեն խոսել տրանսպորտային հարցը լուծելու և արժանապատիվ տրանսպորտի անհրաժեշտության մասին»: