Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գործ ունենք պարոն Թովմասյանի կողմից սահմանադրության ոգու խախտման հերթական դեպքի հետ». Ռ. Ռուբինյան

421
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 21:05
«Գործ ունենք պարոն Թովմասյանի կողմից սահմանադրության ոգու խախտման հերթական դեպքի հետ». Ռ. Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միակ եզրակացությունը, որ կարող եմ անել Հրայր Թովմասյանի՝ իր նախկին ՀՀԿ-ական թիմակիցներին պատկանող կայքին տրված այս հարցազրույցից այն է, որ պարոն Թովմասյանը, լինելով ՍԴ անդամ, զբաղվում է քաղաքականությամբ։ Այս հարցազրույցի ամբողջ բովանդակությունը քաղաքական է՝ ծայրից ծայր։ Ըստ էության՝ գործ ունենք պարոն Թովմասյանի կողմից սահմանադրության ոգու խախտման հերթական դեպքի հետ»։