Մոռացյալ բնակարանը գտնվեց․ Արգիշտի Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը
Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացում կանի։ Հուլիսի 5-ին Fip.am-ը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ պարզելով, որ Քյարամյանը չի հայտարարագրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է իր անունով։ Ինչպես հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արգիշտի Քյարամյանը Երևանի Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 որոշման հիման վրա՝ սեփականաշնորհման արդյունքում, երբ անչափահաս է եղել։ Ուստի հուլիսի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթի կարճել։ Արգիշտի Քյարամյանին առաջարկվել է որոշումը ստանալուց հինգ օրվա ընթացքում ուղղել իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու (26.02.2019 թ.) և պարտականություններ ստանձնելու օրվա (10.04.2019) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներկայացված ոչ ամբողջական տվյալները։ Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը տեղյակ չէ եղել իրեն պատկանող բնակարանի գոյության մասին։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54