Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ»

285
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 09:40
Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում խմորումները շարունակվում են։ Եթե առաջիկայում վարչապետը կամ իր աշխատակազմից որևէ մեկը չընդունի կենտրոնի աշխատակիցներին, չի բացառվում, որ նրանք գնան կառավարության «դուռը»՝ բողոքի ցույց անելու։ Կենտրոնն ընդգրկված է պետական հաստատությունների ցանկում, որը մտադիր են մասնավորեցնել:

Ըստ տեղեկությունների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վերջերս առավել սերտ հարաբերություններ է հաստատել ոլորտում հետաքրքրություններ ունեցող Սամվել Ալեքսանյանի հետ, մտադիր է կենտրոնը հանձնել նրան, որ ներդրումներ արվեն։ Իսկ կոլեկտիվը կարծում է, որ մասնավորեցումից հետո կենտրոնը որպես բուժհաստատություն կդադարի գործել, և գործարարը կառաջնորդվի բացառապես բիզնես շահով»:

Մանրամասները՝ թերթի համարում: