Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

315
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 00:35
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում

Հուլիսի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 35 RD 671 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որն Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, որտեղ, որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:

Վրաերթի ենթարկվածի հարազատները փորձում են վնասել ավտոմեքենան, սակայն ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել նրանց, որպեսզի նրանք չդիմեն հակաօրինական միջոցների: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վսարորդի և մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: