Զորամասի հրամանատարի դրդմամբ շուրջ 8 մլն դրամ է հափշտակվել
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք և իրացվել։ Նշված հանցավոր արարաքները կատարելու համար նշված անձանց մեղադրանք է առաջադրվել: Բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54