Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«19-րդ դարի Վանեցի հայտնի արծաթագործի բացառիկ գործերից». Համլետ Հովսեփյան

530
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 00:05
«19-րդ դարի Վանեցի հայտնի արծաթագործի բացառիկ գործերից». Համլետ Հովսեփյան

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ներկայացրել է իր հերթական ձեռքբերումը. «19-րդ դարի Վանեցի հայտնի արծաթագործ վարպետ Տիգրան Ավագյանից մեզ հասած բացառիկ նմուշներից մեկը։ Վարպետը Գավաթի վրա պատկերել է Վանի նշանավոր եկեղեցիներից երեքը՝ Իլու վանքը, Հոգոց վանքն ու Աղթամարա Սուրբ Խաչը։ Իլու վանքն ու Հոգոց վանքը ցավոք հիմնովին ավերված են։

Իլու կամ Քառասնից մանկանց վանքը 10-րդ դարի կառույց էր։ Գտնվում էր Վասպուրական աշխարհի Ոստան գավառի Իլու գյուղում։ Ցեղասպանությունից հետո վանքը լքվել ու հիմնատակ ավիրվել է հայերիս տներում հաստատված քրդերի կողմից։

Հոգոց կամ հոգյաց վանքը 6-րդ դարի կառույց էր։ Գտնվում էր Վասպուրական աշխարհի Շատախ գավառում։ Ըստ ավանդույթի՝ որպես կուսանոց հիմնվել է Բարդուղիմեոս առաքյալի կողմից, Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարի տեղում։
Ցեղասպանությունից հետո վանքը լքվել է և ավիրվել զինվորականների ու գանձագողերի կողմից։

Աղթամարա սուրբ Խաչը ոչ միայն Վանա լճի Աղթամար կղզու, այլև ողջ Վասպուրական աշխարհի զարդն է համարվում։ Կառուցվել է X-րդ դարում, Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով՝ Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելի կողմից։
Ցեղասպանությունից հետո, Արևմտյան Հայաստանի այլ եկեղեցիների նման վանքը լքվել ու ավիրվել էր գանձագողերի կողմից։ 1950-ականներին թուրքերը որոշեցին վերջնականապես գետնին հավասարեցնել Աղթամարա Սուրբ խաչը։ Այդ բարբարոսությունը տեղի չունեցավ՝ միայն քուրդ գրող Յաշար Քեմալի և մի քանի այլ բարձրաստիճան թուրք զինվորականների ջանքերով»: