Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ

309
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 20:45
Հրդեհ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ

Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: