Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Դուք ոչ թե ժամանակավորապես, այլ հավերժ մերժված եք հասարակության կողմից». Արթուր Սաքունց

458
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 02:10
«Դուք ոչ թե ժամանակավորապես, այլ հավերժ մերժված եք հասարակության կողմից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ քաղաքական գնահատական չի տրված կառավարման նախորդ ժամանակահատվածին, ապա նախկին կարկառունները իրենց շարունակում են լեգիտիմ
համարել, դեռ մի բան էլ բարբաջում են, ծպտուն են հանում ու ինչ որ արժեքներից են խոսում, որոնք ոտնակոխ են արել հենց իրենք իրենց կառավարմամբ:

Ու քանի դեռ քաղաքական գնահատական չի տրված, պարկերով տվյալների հիման վրա հասարակական գնահատականն եմ հնչեցնում:

Դուք որևէ բարոյական իրավունք չունեք որևէ բան ասելու հանրությանը, որին հետապնդել եք, ազատազրկել եք, սեփականազրկել եք, աղքատացրել եք, զրկել եք կրթություն ստանալու իրավունքից՝ անգրագետ եք դարձրել, սեփական հարստության ու բարեկեցության, իշխանավարության համար:

Ու այդ ամենից զրկվելու համար եթե փորձում եք թիրախավորել միայն Նիկոլ Փաշինյանին, նրան համարել միակ մեղավո՞րը:

Ու նման կերպ, էլի ստախոսությամբ ու կեղծիքով եք զբաղված, որովհետև համարձակություն չունեք անգամ խոստովանելու, որ այդ ամենից Ձեզ զրկել է ՀՀ քաղաքացին, որի մոտ աչքեր եք ուզում ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ձեր իշխանությունից չի տարբերվում, նույնն եք:

Նույնն եք, թե տարբեր եք, պարզ ասեմ, դա մենք կորոշենք, ու ոտնատակ մի ընկեք, այդ հարցում որևէ ոչ ասելիք, ոչ անելիք ոչ ունեք ոչ էլ ունենալու եք:

Դուք ոչ թե ժամանակավորապես, այլ հավերժ մերժված եք հասարակության կողմից, ու հասարակությունն էլ կորոշի, թե նոր իշխանություններին հաջորդ ընտրություններին մերժի, թե չմերժի:

Ոտնատակ մի ընկեք, առնվազն ծիածեղելի եք, եթե ոչ ողորմելի»: