Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կարո՞ղ ա դատարան դիմելու տեղը գողականներին դիմեմ». Նինա Կարապետյանցը մասնավոր զրույցից հատված է հրապարակել

369
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 19:40
«Կարո՞ղ ա դատարան դիմելու տեղը գողականներին դիմեմ». Նինա Կարապետյանցը մասնավոր զրույցից հատված է հրապարակել

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը սոցկայքի իր էջում գրել է. «Անուններ չեմ նշի ու նախապես ներողություն եմ խնդրում, որ հրապարակում եմ մասնավոր զրույցից մի հատված։
Մի գործով առաջին ատյանի դատարանը ԲԱՑԱՐՁԱԿ անհիմն մերժել էր քաղաքացու բողոքը։
Զանգ եմ ստանում քաղաքացուց, շատ վրդովված կիսվում ա, որ պատրաստվում ա դիմել վերաքննիչ ու հարց ա տալիս:
- Կարո՞ղ ա վերաքննիչն էլ էս ապօրինի որոշումը թողնի ուժի մեջ։
- Կարող ա։
- Իսկ որ վճռաբեկ դիմեմ, կարո՞ղ ա բողոքս առհասարակ չընդունվի։
- Կարող ա, ամեն բան էլ կարող ա։
- Բա հեղափոխությունից հետո բա՛ն չի փոխվել։
Լռում եմ։
- Լավ, ես հիմա ի՞նչ անեմ։ Ինձ ասել են, որ գողականները նաղդ փողը ստացող են, որովհետև ես ճիշտ եմ։ Կարո՞ղ ա դատարան դիմելու տեղը, գողականներին դիմեմ։
Լռում եմ։

Նոր իշխանությունը հայտարարել ա, որ պայքար ա սկսում հանցավոր մշակույթ և հանցավոր վարքագիծ ունեցող տարրերիի դեմ։
Մի սկսեք, գոնե հանցավոր մշակույթի կրողները պատրաստ են վերականգնել քաղաքացու խախտված իրավունքը, եթե ինքը ճիշտ ա»: