«Յուրի Ջավադյանն ու Վահե Գուլանյանը դեռ գլխի չեն ընկե՞լ, որ հրաժարական պիտի տան». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ու «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը դեռ գլխի չե՞ն ընկել, որ հրաժարական պիտի տան իրենց այդ կարգավիճակներից: Կարծում եմ պատահական չէ, որ դեռ գլխի չեն ընկել: Որ գլխի ընկնող լինեին, Սևանն էս օրը չէր հասցնի ընկնել, մինչ այդ գլխի կընկնեին, որ օրուգիշեր պիտի ղժժային բնապաշտպանների պես, պիտի օրուարև չտային իշխանություներին՝ տարիներ շարունակ, բացատրելով, որ Սևանից նորմայից ավել ջուր չպիտի թողնվի, ավել ջուր տանողը կամ թողնողը, մեղմ ասած, հայվան է, կոլեկտորը վաղուց պետք էր սարքել զտիչ կայաններով, ափերը պիտի մարդավարի մաքրվեին, ապօրինի շինությունները պիտի քանդվեին, ապօրինի շինությունների տարածքների վարձակալների հետ պայմանագրերը չպիտի երկարաձգվեին, ու պիտի խզվեին և այլն: Բա որ էդքանը գլխի չեն ընկել, հարմար տեղավորվել են, յոլա են գնացել ու հարմարվել են, ինչո՞ւ պիտի հիմա գլխի ընկնեն, որ պիտի հրաժարական տան: Հիմա տեսնես ինչ են մտածում: Մտածում են, թե անձամբ իրենք մեղավոր չե՞ն, մտածում են, որ կոլեկտիվ անպատասխանատվությունը խմբակային սեքսի մասին էն հայտնի անեկդոտի պես երջանկությո՞ւն է, որ աջ քաշում քնում է մի անկյունում ու ոչ ոք իրենց բացակայությունը չի նկատելո՞ւ, գուցե մտածում են, որ միայն Սերժի՞կն էր մեղավոր, ավելի վաղ՝ Ռոբի՞կը, ավելի վաղ Լևո՞նը, ավելի վաղ... Կարո՞ղ է մտածում են, թե Սևանը Աստծո զորությամբ է ապրում, կինքնամաքրվի, կմոռանանք աղետն էլ, իրենց էլ»: |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30