Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մեծ թվով ոստիկանական ուժեր են ժամանել Իջևան

369
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 17:45
Մեծ թվով ոստիկանական ուժեր են ժամանել Իջևան

Մոտ մեկ ժամ առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են Երևանից ժամանել Իջևան:

Մի քանի օր է, ինչ Իջևան քաղաքում իրավիճակը լարված է:

Բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: Ցույցերի առաջին օրը նրանք փակել էին միջպետական ճանապարհը, որից հետո բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:

Նշենք, որ բախման հետևանքով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են:

Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Պարբերաբար ակցիաներ են իրականացնում բերման ենթարկվածների հարազատները՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Տեսանյութը՝ Ազատության