Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բնապահպանության նախարարությանն X գումար էին վճարում, որ աչք փակեն անտառահատումների վրա». Անի Խաչատրյան

378
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 00:25
«Բնապահպանության նախարարությանն X գումար էին վճարում, որ աչք փակեն անտառահատումների վրա». Անի Խաչատրյան

Բնապահպանական հարցերով զբաղվող ակտվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2016 թվականին Իջևանի անտառների ապօրինի ծառահատումները նկարեցի ու հրապարակեցինք ու գործ հարուցվեց դրա հիման վրա, քննչականից ինձ կանչեցին տեղազննման ու երկու ավտո տղամարդկանց հետ գնացել եմ, որ տեղը ցույց տամ ու ամբողջ ճանապարհին անտառապահներ, անտառապետեր ու այլ ներգրավված մարդիկ ինձ փորձում էին ճնշել, վիրավորել, թե ինչի՞ եմ նկարել: Հետո տեղում պարզվեց, որ հատված տարածքի ծառերի վրա հայտնվել են անհասկանալի հիերոգլիֆներ, որ իբր օրինական հատատեղի ա: Քննիչներն անգամ չբարեհաճեցին ճիշտ հաշվել կամ ստուգել էդ նշանների օրինականությունը: Հետո գործը փակվեց, մեզ էլ նամակ ուղարկեցին, որ գոհ լինենք, որ մեր վրա գործ չեն հարուցում սուտ մատնության համար: Հովքում էլ անտառապահն էր փակել ճամփեքս ու չէր թողնում անտառով քայլել, որ չնկարենք ապօրինի ծառահատումները:
Ու հիմա էդ նույն մարդիկ պայքարում են ապօրինի անտառահատումների դե՞մ, էն մարդիկ, ովքեր էսքան տարի հովանավորել են դա: Հիմա փորձում են դա ներկայացնել իբր խեղճ գյուղացու տուն տաքացնելու համար կտրած ծառեր, բայց սա մեծ բիզնես ա, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Երբ հսկա ծառերի 1/3-ն են մենակ վերցնում, քանի որ էն մնացած մասը պետք չի պարկետ սարքելու համար, ու էդ մնացածը փտում ա անտառում ու իրանք նորն են կտրում: Ու գործը միշտ էլ ջարդվում ա մի քանի խեղճ գյուղացու գլխին, իսկ իրական տերերը վայելում են: Ու էս կտրողներին էլ օգտագործում են, շահագործում են, նստացրել են ծառահատման ասեղի վրա: Անգամ մեզ հավաստի ինֆորմացիա են տվել, որ ամեն անտառտնտեսություն տարեկան բնապահպանության նախարարությանն X գումար էր վճարում, որ աչք փակեն անտառահատումների վրա: Սկսեք ստուգել, ուսումնասիրել, տեսեք, թե կծիկն ուր կտանի: Դուք ընդհանրապես տեղյա՞կ եք, թե ինչ վիճակում են մեր անտառներն ու ինչ աղետի առաջ կարանք կանգնենք»: