Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

Խորհուրդն ընտրեց ԲԴԽ նախագահին

149
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 15:00
Խորհուրդն ընտրեց ԲԴԽ նախագահին

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին: