Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

«Կանաչ տարածքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ակնկալելու համար միայն խոսքերը բավարար չեն». Բ. Պիպոյան

140
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 04:10
«Կանաչ տարածքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ակնկալելու համար միայն խոսքերը բավարար չեն». Բ. Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության վերաբուրմունքը և պատական պաշտոնյայի բերանից հնչող բառերը՝ էականորեն տարբեր են: Պարզապես բառերը չեն կարող ազդեցություն ունենալ:
Կանաչ տարածքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ակնկալելու համար միայն խոսքերը բավարար չեն:
Քաղաքացին պետք է տեսնի, թե Պետությունը, որքան է կարևորում կանաչն ու բնությունը:
Երբ քաղաքացին տեսներ, որ օրեցոր շատանում են նոր կանաչ տարածքները, ամեն կտրած ծառի համար մասնավորին պարտադրում են տնկել և խնամել երեքը, մշակվել է կանաչ տարածքների և ոռոգման համակարգի վերականգնման ռազմավարություն, իսկ գործողությունների ժամանակացույցից առաջ են ընկել՝ նախքան անտառ հատելու մասին մտածելն ու պահանջելը շատ ավելի երկար կմտածեր:
Իսկ, երբ քաղաքացին տեսնում է, որ օրենքներ և խոսքեր կան, բայց կանաչ Սևանն անքնություն չի առաջացնում, մտածում է, որ հնարավոր է «անտառ կտրելն» էլ օրինական դառնա:
Շուն չսիրողը կամ շնից վախեցողը անտեր շանն ու տերով շանը նույն ձև չի հարվածում»: