Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում

350
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 09:05
Ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում

«Ճամփորդող ցուցահանդեսներ» ամենամյա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում:
Ծրագրի շրջանակում, հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահում տեղի կունենա «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։
Հայկական կերպարվեստում Կոմիտասի կերպարին նվիրված ցուցադրությունում կընդգրկվեն գեղանկարչական նմուշներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: