Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայում ձերբակալվել է դատարկ պաստառով ակցիա անող ակտիվիստ

269
Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ., 08:45
Մոսկվայում ձերբակալվել է դատարկ պաստառով ակցիա անող ակտիվիստ

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Կոնդրատիևին, որը Կարմիր հրապարակում խոսքի ազատության և խաղաղ հավաքների համար միայնակ ակցիա է անցկացրել:

Նրա ձեռքում է եղել սպիտակ թուղթ, որի վրա ոչինչ գրված չի եղել:

«Ես նրանց ասացի, որ ուղղակի մաքուր թղթով կանգնել էի ու ոչ մեկին որևէ կոչ չէի անում»,- ասել է ակտիվիստը:

Կանդրատիևին ավելի ուշ ազատ են արձակել: Նրա խոսքով ոստիկանները չեն իմացել ինչ անեն իր հետ, գրում է aliq.ge-ն: