Երևան`   +6 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

«Մեկ այլ ժողովուրդ չգիտեմ, որ այսքան ատի ծառ, ծաղիկ, անտառ, բնություն». Ն. Մկրտչյան

213
Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 00:05
«Մեկ այլ ժողովուրդ չգիտեմ, որ այսքան ատի ծառ, ծաղիկ, անտառ, բնություն». Ն. Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մեր թաղամասում մի մեծ, հին ծառ կա: Հյուսիս-հարավ ճանապարհը սարքելիս ուզում էին այդ ծառը կտրել; Մենք ընտանիքով բառացիորեն փրկեցինք այդ ծառը ահազանգերով, պահանջներով, շինարարներին համոզելով: Բայց այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ թաղամասում մեզնից բացի բոլորն ուզում էին, որ ծառը կտրվեր. մեկի տանիքին էր խանգարում, մյուսի՝ մեքենան ավտոտնակ մտցնելու, երրորդն էլ բողոքում էր, որ ամբողջ օրը տերև է ավլում: Հիմա այդ փրկված ծառի տակ նրանք զովանում են: Եվ միայն մենք ենք այդ ծառը ջրում:
Սա է Հայաստանը, ուր անօրինականությունը միանգամից հազար պաշտպանն է ունենում:
Ես մեկ այլ ժողովուրդ չգիտեմ, որ այսքան ատի ծառ, ծաղիկ, անտառ, բնություն: Նաև՝ սեփական երկիրը»: