Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Ստում են». Օսիպյանը՝ իջևանցիների հայտարարության մասին

175
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 16:40
«Ստում են». Օսիպյանը՝ իջևանցիների հայտարարության մասին

Այսօր մի խումբ քաղաքացիներ լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած դեպքերի մեղավորներն իրավապահ մարմիններն են և որ ոստիկաններն են հրահրել այդ բախումները : ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն, հերքում է քաղաքացիների այդ պնդումը:

«Ես ավելին չէի էլ սպասում, միանշանակ, այդպես պետք է պատասխանեին: Իրենք ստում են. ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին օրենքի սահմաններում իրենց համոզել ազատել տևական ժամանակ փակված ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին, թե լարված իրավիճակի ժամանակ հոսանքազրկումն ինչի՞ հետ էր կապված, Օսիպյանը պատասխանեց, որ նման բան առաջին անգամ է լսում և տեղեկացված չէ: Դիտարկմանը՝ շատերն այն կարծիքին են, որ դա հատուկ է արվել, ոստիկանապետն ասաց. «Ընդհակառակը՝ ինչքան լուսավոր լինի, այնքան ավելի թափանցիկ կլինեն ոստիկանության գործողությունները: Ինքներս մեզ չէ՞ինք վնասի: Ոստիկանությունը երբևիցե չի սադրում»:

Ոստիկանապետը նշեց նաև, որ որևէ զիջում չի լինելու. «Հստակ ա դրված խնդիրը, մենք թույլ չենք տալու ապօրինություններ և խստագույնս պատժվելու է նա, ով կխախտի օրենքը: Սա անքննարկելի է և այլ տարբերակ չկա»,- հայտարարեց պաշտոնյան: