Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար». Արթուր Ղազինյան

188
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 15:45
«Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից մտածում եմ ինչպես արձագանքել Նիկոլ Փաշինյանի դատական համակարգին ուղղված ոչ կոռեկտ և վիրավորական բնույթի որակումներին։

Ուղղակի խոսքեր չեմ գտնում։ Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել, օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»։

Ինչ-որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք, բացեք 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը և բարձրաձայն կարդացեք, որ մարդու արժանապատվությունն անօտարելի արժեք է, չի կարելի վիրավորել մարդու ինքնասիրությունը, բացատրեք, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, որտեղ գործադիր և դատական իշխանությունները հավասարազոր են, գործադիրի ղեկավարը ԻՐԱՎՈՒՆՔ չունի միջամտել, մասնավորապես՝ որակել, գնահատել և վիճարկել դատական իշխանության գործողությունները։

Ինչ-որ մեկդ իրեն ասեք, որ եթե զգում է, որ իր հոգեվիճակը չի բավարարում պետության ղեկավարի համար սահմանված հավասարակշռության, զսպվածության, կոռեկտության և հաշվետվողականության նվազագույն պահանջներին, ապա ավելի ճիշտ կլինի իմաստուն լռել, ուղղակի լռել, կամ ծայրահեղ դեպքում գրավոր շարադրել իր մտքերը։

Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար։ Խնդրում եմ, առավել զգոն լինել, նա այժմ զբաղեցնում է խիստ կարևոր պաշտոն, տիրապետում է կարևորագույն և հզոր լծակների, որոնց չհաշվարկված կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Մեկ էլ խնդրում եմ հուզական բնույթի նամակներ մի գրեք իրեն, ցնցվում է...»: