Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Նրանց իրար դեմ է հանել Հ1-ում բուն դրած տականքը». Վարդ Սիմոնյան

523
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 15:20
«Նրանց իրար դեմ է հանել Հ1-ում բուն դրած տականքը». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տհաճ է, իհարկե, երկու ստեղծագործ ընկերների՝ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի այս վիրտուալ «ռազբիրատը»: Բայց ես վստահ եմ, որ նրանց իրար դեմ է հանել Հ1-ում բուն դրած և բանսարկությունների մեջ թրծված այն տականքը, որը վախենում է փոփոխություններից, որովհետև քաջ գիտի, որ բարեփոխված համակարգը դուրս կթքի քաղաքական տերերի կողմից բազմակի օգտագործված, հոգնած ու սպառված լեշակույտը: Եվ հիմա այդ տականքը ցնծում է, ըմբոշխնում, թե ինչպես են երկու համախոհ, ստեղծագործ հոգիներ ոչնչացնում միմյանց՝ ակամայից թաղելով քոչարյանա-սերժական ախոռը մաքրելու հեռանկարը: Առաջադրանք մտածող մարդկանց՝ գտեք տականքին...»: