Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը

241
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 14:20
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ Հատուկ քննչական ծառայությունն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը: «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը ձեռնպահ է մնացել պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է: ՀՔԾ-ից հաստատել են, որ խուզարկություն տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում, թե ինչ գործի՝ չեն մանրամասնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: