Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

«Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին». Գ. Պապոյան

176
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 19:25
«Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին». Գ. Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բռնությունը եղել է, կա ու կլինի մերժելի հասարակության ճնշող մեծամասնության և մեր քաղաքական ուժի կողմից։ Նույնքան մերժելի և անընդունելի է հասարակական բարիքի թալանը՝ «տուն պահելու» անվան տակ։
Պետք է բացահայտել երեկվա ակցիայի իրական կազմակերպիչներին և պատժել օրենքի ողջ խստությամբ՝ անտառը ապօրինի հատելու, ապօրինի տնտեսական գործունեության և ոստիկանների հանդեպ բռնության գործադրման համար։
ՀԳ։ Ուրախությամբ նշեմ, որ իմ տպավորությամբ, երեկվա՝ ոստիկանների հանդեպ բռնությունը և ակցիայի մասնակիցների անտրամաբանական պահանջը ունի զրոյին մոտ հասարակական աջակցություն։
ՀԳ2։ Անտառը բոլորինս է։
ՀԳ3։ Պետք է օգնենք, որպեսզի անտառամերձ գյուղերի բնակիչները ոչ թե անտառ հատելով ապրեն, այլ անտառի միջոցով շատ լավ ապրեն»: