Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին». Էրիկ Գրիգորյան

325
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 12:00
«Խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին». Էրիկ Գրիգորյան

Երեկ Իջևանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի ժամանակ բախումներ էին սկսվել իրավապահ մարմինների և ակցիայի մասնակիցների միջև. վերջինները ցանկանում էին ապօրինի անտառահատման արդյունքում ձեռք բերված վառելափայտը տեղափոխել այլ շրջաններ, որին միջամտել էին ոստիկանները:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստում որոշ ճշտումներ արեց միջադեպի հետ կապված.

«Ուզում եմ նշել, որ տարակարծություն չլինի Իջևանի դեպքի հետ կապված. խոսքը չի գնում այդ տարածքներում մարդկանց վառելափայտով ապահովելու հարցի մասին, որովհետև տրամադրվում է անվճար վառելափայտ մարդկանց և անցյալ տարի շատ մեծ քանակի տրամադրվել է: Ամբողջ ակցիայի նպատակը հնարավորություն ստանալ տեղափոխել վառելափայտեր թղթով և բացի դա այդ անտառահատման տոմսերը, որոնք երկար տարիների ընթացքում վերցրել են, մեկ տոմսը, ընթադրենք 8 խորանարդի համար, ամիսներով դա օգտագործել են, որը նույնպես ոստիկանության և տեսչական մարմնի կողմից արդեն ֆիքսվում է և հնարավոր չի դառնում տոմսը երկրորդ անգամ օգտագործել»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ այս պահին տասնյակ քրեական գործեր են հարուցված տարբեր անտառտնտեսություններում անտառապահների, անտառապետերի և այլ անձանց նկատմամբ. «Այդ գործը շարունակական է: Այժմ, օրինակ, Լոռու մարզում շատ մեծ իրավական գործընթացներ են գնում»,- նշեց նա: