Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում

505
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 10:55
«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում

Արդեն հայտնել էինք նախօրեին Իջևանում ոստիկանների և փայտի գործով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին, որի հետևանքով 12 ոստիկան էր վիրավորվել: Երեկվանից Իջևանում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները: Բնակչուհի Հայկուհի Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 10 հոգի «կարմիր բերետավորներ» գիշերը 03:30-ին ներխուժել են գրեթե բոլոր ցուցարարների բնակարաններ ու բերման ենթարկել նրանց. «Դարպասը ջարդելով, մեզ հրելով մտել են մեր տուն, տղաս է մոտեցել, հետո ամուսինս է իջել, ապա մեծ տղաս, իրանց բոլորին կանդալել են իմ դեմն ու տարել բաժին: Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացրած վիճակում»,- ասաց կինը: «Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, ոստիկաններն իրենք են սկսել, վիդեոները կան»,- հավելեց նա:

Տեսանյութը՝ Para TV-ի