Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հովիկ Աբրահամյանը Մոնակոյում տանուլ է տվել 9,5 մլն դոլար. «Ժամանակ»

227
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ., 09:15
Հովիկ Աբրահամյանը Մոնակոյում տանուլ է տվել 9,5 մլն դոլար. «Ժամանակ»

«Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:

Կազինոյում տանուլ տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: