«ԿամԱԶ»-ը 15 մ գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
![]() Հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Ս., ծնված 1945 թ.) բախվել է ճանապարհին կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա.Ջ.), ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ): «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |
Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի
8417:30Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
8214:50Ավտոմեքենան ընկել է գետը
8914:25Արտադրամասի հրդեհի զոհերի թիվը հասել է 43-ի (տեսանյութ)
20810:50«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 1,5 ամսական երեխա է մահացել
196Երեկ, 21:15Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն
172Երեկ, 15:50