Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող մանիպուլյացիաների և «քաղաքական մեծ առևտրի» վերաբերյալ
«Ազատության» եթերում հարցազրույց տալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. «Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց: 2018-ի տրանսֆորմացիայի ժամանակահատվածում, բոլորս, զբաղված լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայով, չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում: Իսկ ինչ է տեղի ունեցել. երբ 2015-ին սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էին, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգ է. մենք նոր կառավարություն պետք է ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև սահմանադրական տեքստի հեղինակները պնդում էին, թե մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում իդեալական ՍԴ-ն: Այն իբրև պիտի համապատասխանի մեր այսօրվա կարիքներին: Եկեք համաձայնենք որ ՍԴ-ը ՀՀ-ում ամենավարկաբեկված ինստիտուտներից է: Ասում էին, որ նոր սահմանադրությամբ ՍԴ դատավորները պետք է ընտրվեն ոչ թե մինչև 65 տարեկանը կամ ցմահ, այլ՝ 12 տարով: Երկրորդը՝ Սահմանադրական դատարանը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ՝ 6 տարին մեկ իրականացվող ընտրություններով: Բայց մենք չունենք այդ ՍԴ-ն, որովհետև նոր սահմանադրությունը ուժի մեջ մտնլուց 40 օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պարզվեց, ներիշխանական մի գործարքի, մի մեծ առևտրի արդյունքում: Սերժ Սարգսյանը դրանով ստանում էր վարչապետի, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Գագիկ Հարությունյանի փոխարեն ՍԴ նախագահ առաջադրվեց և ԱԺ-ում ընտրվեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ մեր նոր սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահ ընտրում է հենց ինքը՝ ՍԴ-ն: Քանի որ թուղթն էլ, գրիչն էլ, իրենց ձեռքին էր, անցումային դրույթ էին ընդունել, թե ովքեր ապրիլի 9-ից առաջ էին ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2015-ի կարգավորումները: Այսինքն, նրանք մինչև 65 տարեկանն են ընտրվում և ոչ թե 12 տարով: Այսինքն, մենք ունենք մեր Սահմանադրությունում նկարագրված ՍԴ, բայց մենք այդպիսի դատարան չենք կարող ունենալ մինչև 2035 թվականը, մինչև Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ավարտը»,-հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30