Երևան`   +28 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Այո, մենք ունենք վատ կառավարման խնդիր». Նիկոլ Փաշինյան

140
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 19:20
«Այո, մենք ունենք վատ կառավարման խնդիր». Նիկոլ Փաշինյան

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կառավարության աշխատանքի արդյունավետությանը վերաբերող հարցին, պատասխանեց. «Այո մեր կառավարության աշխատանքում կան բազմաթիվ խնդիրներ: Սակայն ուշադրություն դարձրեք, որ կառավարության ոլորտում նորեկները կազմում են 1-2%, իսկ մնացածը հին համակարգն է, հին մեխանիզմները»: Ըստ վարչապետի՝ իրենք անընդհատ աշխատում են վատ կառավարման խնդիրը վերացնելու ուղղությամբ: «Ես ինքնս ինձնից գոհ չեմ, հետևաբար և ոչ ոքից չեմ կարող լինել գոհ»,- ասաց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին՝ այժմ վատ կադրային քաղաքականություն է տարվում, Փաշինյանն ասաց, որ իրենց թիմն այն թիմն է, որն ապահովել է ՀՀ-ում ոչ բռնի թավշյա հեղափոխության հաղթանակը. «Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու: Կարծում եմ, հետհեղափոխական շրջանը հենց դրա մասին է վկայում»,-հայտարարեց նա: