Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան և մեծամիտ է». Զոյա Թադևոսյան

320
Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 17:30
«Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան և մեծամիտ է». Զոյա Թադևոսյան

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կառավարության անդամների և Աժ պատգամավորների մեծ մասը ԱՆՆԱԽԱԴԵՊ երտասարդ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող անձինք են: Բայց ԱՆՆԱԽԱԴԵՊ հոգնած են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ ծույլ, ԱՆՆԱԽԱԴԵՊ մեծամիտ են ու ԱՆՆԱԽԱԴԵՊ անբան (որոշ բացառություններ, իհարկե կան):
Դե ի°նչ, չավարտեցի°ք հիանալ ձեր պաշտոնների հնչեղությամբ, առանձնասենյակների շքեղությամբ, շրջապատողների փութաջան քծնանքով, չձանձրացա°ք ձեր անբանությունից: Պարտադի°ր էր արձակուրդի «վազելը», չէ° որ երկրում ԱՆՆԱԽԱԴԵՊ քաոսային իրավիճակ է. ամենուրեք, ահռելի շատ գործեր պետք է ավարտին հասցվեն, ուշացումը՝ դառնում է սպառնալիք, վտանգավոր: Երկրում ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է, աչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք:
Հակառակ դեպքում ԱՆՆԱԽԱԴԵՊ պարտությունը հեռու չէ:
Սիրտս ցավում է...»: