Լավրովը հայտնել է, թե երբ կվերացվի Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում չգնաժամը պայմանավորված է վրաց քաղաքական գործիչների՝ նեղ շահադիտական նպատակներ հետապնդող գործողություններով: «Չնայած դրան, հետագայում 2 երկրները կվերականգնեն բարիդրացիական հարաբերությունները»,- համոզմունք է հայտնել նա: «Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցում հակառուսական հռետորաբանության մեջ՝ իրենց նեղ շահադիտական, կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար»,-ասել է նախարարը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում: ՌԴ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Վրաստանի նկատմամբ ընդունված սահմանափակումները կարող են չեղարկվել, եթե «վերացվեն ռուսների անվտանգության սպառնալիքները»: «Հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և վերացնել գոյություն ունեցող սպառնալիքները ռուսաստանցիների անվտանգության համար: Եթե դա տեղի ունենա, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցների չեղարկման հնարավորության քննարկման համար, ներառյալ Վրաստան ավիափոխադրումների արգելքը»։ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չԷ միջամտել վրացական իշխանությունների և ընդդիմության փոխհարաբերություններին, քանի որ դա Վրաստանի ներքին գործն է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մտահոգված է ռուսատյաց տրամադրություններ բորբոքելու որոշ ծայրահեղ տրամադրված քաղաքական գործիչների փորձերի կապակցությամբ։ Բացի այդ, երկրի իշխանությունները պետք է դատապարտեն հեռուստաալիքի «խայտառակ արարքը», երբ հաղորդավարը վիրավորել էր ՌԴ նախագահին, ինչը վրաց ժողովրդի վրդովմունքն էր հարուցել: «Համոզված եմ՝ վրաց ժողովուրդը ռուսաստանցիներին թշնամի չի համարում: Մենք ուզում ենք բարեկամանալ ու համագործակցել՝ ի նպաստ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների»,-նշել է ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում զանգվածային բողոքների և լարվածության աճի պատճառ էր դարձել Ուղղափառության միջխորհրդարանական ընկերակցության նախագահ Սերգեյ Գավրիլովի հետ կապված միջադեպը: Նա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ զբաղեցրել Էր Վրաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00