Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երևի պետք է ամսական վթարներից զոհերի թիվը 1000-ի շեմը հատի, նոր հասկանաք, թե ուր ենք հասել». Ալեն Ղևոնդյան

238
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 15:50
«Երևի պետք է ամսական վթարներից զոհերի թիվը 1000-ի շեմը հատի, նոր հասկանաք, թե ուր ենք հասել». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3D գծանշումը իրականում չի աշխատելու. այն գիտակից մարդու համար է, ով առանց դրա էլ մեքենան նորմալ է
վարում:
Իսկ ղեկին նստած անասունը թքած ունի ամենի վրա: Ու խոսքը 18-75 տարեկան մեքենա վարող կենդանիների մասին է:
Իրենց հետ միայն տույժ ու տուգանքը խստացնելու, արագաչափերի տուգանքերը բարձրացնելու, վարորդական իրավունքից զրկելու, ՃՈ-ի՝ խստացված ռեժիմով ծառայություն անցկացնելու գործելաոճով է պետք աշխատել:
Իրականում ինձանից էլ լավ գիտեք ամենը, բայց քանի որ, հավանաբար, հրահանգ կա փափուկ գործիքակազմով աշխատելու, էդ քայլին չեք գնում...
Երևի պետք է ամսական վթարների զոհերի թիվը 1000-ի շեմը հատի, նոր հասկանաք, թե ուր ենք հասել...»: