«Մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին». Անդրանիկ Քոչարյան
Այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Արցախից կան փաստաթղթեր, որոնք արդեն ուսումնասիրել են և մեկ ամսվա իրենց աշխատանքների արդյունքում արդեն կան որոշակի արդյունքներ. «Կգա այն փուլը, որ ձեզ շատ-շատ է հետաքրքրում՝ ովքեր են գալու հանձնաժողով, կարող եմ նշել, որ նրանց ցանկը բավականին մեծ է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերի ուսումնասիրմանը՝ Քոչարյանը նշեց. «Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերն ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետև մինչև այդ փաստաթուղթը, ուսումնասիրելու այնքան բաներ կան»: Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի «եթե»-ներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա՝ Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու՝ պահել է ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու»: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այժմ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետև պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ, այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ, կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»,-ասաց հանձնաժողովի նախագահը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00