«Իմ հանդիպումները Մ. Գրիգորյանի հետ տեսաձայնագրվում են, դրանում կասկած չունեմ». պաշտպան
«Էս քրեական գործի մասին խոսելիս՝ կարելի է ասել, որ սա մուրզիլկա մակարդակի վրա գրված մի մեղադրանք է»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Պաշտպանն անդրադարձավ Մ. Գրիգորյանի նկատմաբ հասարակության վերաբերմունքին և նրա անձի շուրջ «շահարկումներին»՝ որակելով դրանք «լկտի պատվեր»: «Դա պայմանավորված է լկտի պատվերով. կա քաղաքական պատվեր, ստեղ պետք չի շատ խելք ունենալ, որ հասկանալ՝ ինչ է կատարվում: Ընդամենը կա պահանջ, և այդ պահանջը հանրային չէ, մարդկային չէ, անգամ փոքրամասնությանն էլ չէ, դա հատուկ ուղղորդված վերաբերմունք է, որը որ պատվիրված է, որ պիտի այսպես կատարվի»,-ասաց նա: Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ Ադրբեջանում գերության ժամանակ այնքան ճնշում չի գործադրվել, որքան՝ հիմա Հայաստանում: «Այդ վերաբերմունքը մենք հիմա էլ տեսնում ենք, ընդհուպ մինչև իմ հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ, ես համոզված եմ, որ ոչ միայն ձայնագրվում են այլև՝ տեսաձայանագրվում, ես դրանում որևիցե կասկած չունեմ»,-հայտարարեց պաշտպանը: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում համապատասխան մարմիններին, Մկրտչյանն ասաց. «Համապատասխան մարմինների հանձնարարությամբ ա դա արվում, ուզում եք, որ ես բողոքեմ գլխին, թե պոչը ի՞նչ ա անում»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30