Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու». Գրիգոր Բեքմեզյան

325
Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 12:55
«Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու». Գրիգոր Բեքմեզյան

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»։