Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի և Արթուր Մանուկյանի դեմ

723
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 20:45
Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի և Արթուր Մանուկյանի դեմ

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:

Հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,- հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: ՀԺ-ի հետ զրույցում Հովհաննիսյանի եղբայրը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երևան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը և վերջինիս թիկնապահները:

Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն ևառաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:

Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որևէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը): Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ Արթուր Աբրահամի Մանուկյանը՝ վկայի:

Նախօրեին Հակոբ Հովհաննիսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Նրա եղբայրը պատմել է, որ Հակոբ Հովհաննիսյանն առերեսվել է իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի, ինչպես նաև ընկերոջ հետ: «Արթուր Մանուկյանի հետ առերես հարցաքննությունից հրաժարվել է, քանի որ փաստաբան չի ունեցել, հիմա ժամանակ է տրամադրվել, որպեսզի փաստաբան հատկացնեն, նոր մասնակցի քննչական գործողություններին»,- ասել է նա: Աղբյուրի հարցին՝ եղբայրը նախկինում Նարեկ Սարգսյանին ճանաչե՞լ է, նրա հետ որևէ հարաբերություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանել է, որ դեպքից հետո անընդհատ պատճառներ է փնտրել վրեժխնդիր լինելու համար:

Հակոբ Հովհաննիսյանը սեպտեմբերի 3-ին վաղակետ ազատ կարձակվի: «Իր ազատ արձակվելը ոչ մի կապ չունի Նարեկի դեմ տված հաղորդման հետ: Հակոբը նաև կոչով դիմում է իր ընկերներին (որոնք ականատես են եղել դեպքին,-հեղ.), որ դուրս գալուն պես հոգ կտանի բոլորի անվտանգության մասին»:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: